Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը հորդորեց պետական պարտքից չվախենալ. դա ներդրում է երկրի տնտեսության, ապագայի մեջ

Փաշինյանը հորդորեց պետական պարտքից չվախենալ. դա ներդրում է երկրի 
տնտեսության, ապագայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հորդորում է պետական պարտքից չվախենալ. այն երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնելու համար է վերցվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի դիտարկմանը, թե կառավարությանը մեղադրում են պետական պարտքը մեծացնելու մեջ:

Փաշինյանը նշեց՝ աշխարհն անցել է համավարակի միջով, և դժվար կլինի գտնել այնպիսի երկիր, որի արտաքին և պետական պարտքը չի ավելացել:

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց նայել, թե Հայաստանը 2020 թվական ինչ ցուցանիշով է մուտք գործել: Նա հիշեցրեց՝ ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է, որ բյուջետային աջակցության վարկ չի վերցնելու: 2019-ին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը էականորեն նվազեցրել են՝ հասցնելով 59 տոկոսի:

«Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ Հայաստանի պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով: Պատկերացնո՞ւմ եք կորոնավիրուսից, պատերազմից հետո մենք միջազգային շուկա ենք մտնում և ձեռք ենք բերում միջոցներ՝ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը մեր կառավարությանը, մեր երկրին վստահում է: Սա նշանակում է, որ մենք միջազգային գործընկեր ենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց՝ եթե անհրաժեշտություն լինի, կրթության ոլորտում ֆինանսական, ներքին աղբյուրների խնդիր լինի, ապա 1 մլրդ, անգամ 2 մլրդ պարտք էլ պետք է վերցնել և հանրապետությունում լայնածավալ կառուցել մանկապարտեզներ, նախակրթարաններ, ակադեմիական քաղաք, քանի որ դա ներդրում է ապագայի մեջ: «Այդ փողի գինը նվազում է, վաղը կապիտալ ես ունենալու, այդ պարտքը սպասարկես: Նկատի ունեմ՝ պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց՝ իրենց իշխանության ժամանակ էլ է «Հյուսիս-հարավ» կառուցվում, իրենցից առաջ էլ է կառուցվել՝ արտաքին պարտքի վարկային միջոցներով: «Եկեք գնանք, նայենք՝ այն ժամանակ ոնց էր կառուցվել, հիմա ոնց է կառուցվում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ ճանապարհը կառուցում են, որ ծառայի մարդկանց:

Հայաստանը տարեսկզբին թողարկել էր 750 մլն դոլարի եվրոբոնդեր՝ 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]