1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն առաջիկա 3 տարիներին գիտաշխատողի աշխատավարձը կքառապատկի

Հայաստանն առաջիկա 3 տարիներին գիտաշխատողի աշխատավարձը կքառապատկի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկա 3 տարիներին գիտաշխատողի աշխատավարձը  կքառապատկի: Այդ նպատակի համար կառավարությունը փոփոխություն կատարեց իր նախորդ որոշումներից մեկում, որով նախատեսվում է նորմավորել ու սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտաշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ մինչև ՀՀ մասշտաբով որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ:

«Աշխատավարձի բարձրացումը կատարվելու է ատեստավորման հիման վրա ու հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան պահանջների սահմանման համար: Այժմ գիտաշխատողի միջին աշխատավարձը կազմում է 90,4 հազար դրամ, իսկ այս որոշման ընդունումից հետո 2025 թվականին այդ 90 400 դրամը կդառնա 276 000 դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141 400 դրամ, 2025-ին կկազմի 477 200 դրամ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ կառավարությունը հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում է բազային աշխատավարձերի չափաքանակը: «Այսօրվա 4 մլրդ դրամի փոխարեն կլինի 7,7-7,8 մլրդ դրամ, իսկ 2025-ին այն դառնալու է 14,4 մլրդ դրամ: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ: Նաև ծրագրային ֆինանսավորումն է ավելացել»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով, ըստ էության առաջիկա երեք տարիներին գիտաշխատողներին բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: «Բացի այդ, թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են գիտաշխատողները: Այսինքն՝ գիտնականի աշխատավարձը ՀՀ-ում դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]