Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1071 մարդ
15:45, 22 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 22-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 336 հազար 840 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 680 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 317 հազար 69 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 4602:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում