Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով  

Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի բոլոր տարիքային հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա կիպրական Լիմասոլ քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է սամբոյի ֆեդերացիան: Սամբոյի եվրոպական ֆեդերացիան որոշել էր պատանիների, երիտասարդների, մեծահասակների Հին աշխարհի 2021թ. առաջնությունն անցկացնել համատեղ՝ մայիսի 26-29-ը և որպես մրցավայր էր ընտրել Կիպրոսի Լիմասոլ քաղաքը: Ըստ նախնական հայտերի, սպասվում է 28 պետության մասնակցություն. Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ավստրիան, Բելառուսը, Բուլղարիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և այլն:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլանված կազմով` 35 մարզիկով:

Կիպրոս կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սարմեն Ամիրյանը, Գագիկ Ղազարյանը, Տիգրան Ղազարյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Էդուարդ Ասլանյանը, Ազատ Անդրյանը և Վազգեն Մարգարյանը:

Վերջին երկուսը կմասնակցեն մրցավարների միջազգային սեմինարին:

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Պատանիների առաջնության գոտեմարտերը կկայանան մայիսի 26-ին, երիտասարդներինը՝ մայիսի 27-ին, տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի մրցամարտերը՝ մայիսի 28-ին և 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]