Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատերազմից առաջ, ընթացքում և հետո. Ստեփանակերտում կայացել է բանաստեղծ Ալիսա Բաղդասարյանի նոր գրքի շնորհանդեսը

Պատերազմից առաջ, ընթացքում և հետո. Ստեփանակերտում կայացել է բանաստեղծ 
Ալիսա Բաղդասարյանի նոր գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մայիսի 28-ին տեղի է ունեցել բանաստեղծ, գրականագետ Ալիսա Բաղդասարյանի հեղինակած հինգերորդ՝ «Պատերազմից հետո» գրքի շնորհանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել գրականագետ, թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ Սոկրատ Խանյանը։

«Երբ ընթերցում ես Ալիսա Բաղդասարյանի ստեղծագործությունները, հասկանում ես, որ նա ծնվել է որպես բանաստեղծ: Նրա մտածողությունը պատկերավոր է»,- ասել է նա։

Գիրքը ներառում է «Պատերազմից առաջ», «Պատերազմի ընթացքում» և «Պատերազմից հետո» ստեղծագործությունները։

«Գրքի երեք ստեղծագործությունները այն ժամանակահատվածներն են, երբ մենք կարողացանք ուրախանալ, տխրել, գիտակցել մեր ուրախության ու տխրության արժեքն ու հետևանքները։ Իրականում, ես փորձել եմ գրքի մեջ արտահայտել այն ձայնը, ասել այն խոսքը, որը յուրաքանչյուր հայի, տվյալ դեպքում՝ արցախցուն մտահոգող և մտատանջող խնդիրն էր։

Այսօր արդիական են այդ խնդիրները և,ցավոք սրտի, մենք չունենք որոշակիություն ապագայի հանդեպ, և Աստծո օրհնությամբ ու ժողովրդի միջնորդությամբ պետք է այնպես անենք, որ մեր հողը շենացնենք, որ մեր հողը լինի այն ծաղկուն, գեղեցիկ ու հետաքրքիր երկիրը, որը մենք սիրում ենք ավելի, քան՝ ինքներս մեզ,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը։

Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորանքի և գնահատանքի խոսքով հանդես են եկել Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսները, ինչպես նաև ուսանողների կողմից ընթերցվել են հատվածներ գրողի նոր գրքում զետեղված ստեղծագործությունից։

«Մեր զոհերը իրենց կյանքը տվեցին հանուն այս հողի, և մենք, որ պատրաստ էինք թողնել նրանց, որ տան իրենց կյանքը, իրականում մեր նպատակով փորձում ենք իրագործել այն կարևոր իրողությունը, որ վաղը լավ լինի, մեր երեխաները կարողանան այս հողում իրենց ապագան կերտել և մեր օգնությամբ շենացնել մեր երկիրը»,- հավելել է գրողը։

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով ելույթ է ունեցել նաև ԱրՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը և միջբուհական համագործակցության շրջանակում Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանին է նվիրել ԱրՊՀ-ում տպագրվող պարբերականներից և իր հեղինակային գրքից։ Միջոցառումը եզրափակվեց երգչուհի Էռնա Միրզոյանի երաժշտական գեղեցիկ կատարմամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]