Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հույզ, ապրում, պար. «Արմմոնո» փառատոնին ցուցադրվեց «Ել» կարճամետրաժ ֆիլմը

Հույզ, ապրում, պար. «Արմմոնո» փառատոնին ցուցադրվեց «Ել» կարճամետրաժ ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը պատմում է մարդու ներսի պայքարի և այն արձագանքի մասին, որը նա կարող է ունենալ արտաքին աշխարհի բոլոր հակադրությունների հետ բախվելիս: Եվ միայն ինքնահաղթահարումը կարող է մարդուն հաղթանակի զգացում հաղորդել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրության լայն շրջանակը ֆիլմը դիտելու հնարավորություն  ստացավ «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Ցուցադրությունը տեղի ունեցավ մայիսի 31-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:

Բեմադրիչ, մտահղացման հեղինակ և խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն ասաց, որ «Ել»-ը իր առաջին ֆիլմն է: Պիպոյանին հետաքրքիր է շարժումը տեսնել որպես կադր, ոչ որպես պար բեմում:

«Մտահղացումն առաջացավ 2020 թվականին, երբ բոլորս փակված էինք տներում, և ներկայացումներ խաղալու հնարավորություն չկար: Գաղափարն իրականացնելու գործում ինձ օգնել են Բեռլինում և այլ քաղաքներում գործող որոշ կազմակերպություններ»,- նշեց Ռիմա Պիպոյանը:

Նրա խոսքով՝ «Ել»-ը նախատեսված է մեծ էկրաններին ցուցադրելու համար: Բեմադրիչը տեղեկացրեց, որ այն արդեն արժանացել է մի շարք մրցանակների, իսկ մոտ օրերս ցուցադրվելու է ԱՄՆ-ում, Լեհաստանում և Իտալիայում: Ավելի վաղ ցուցադրվել է Բրազիլիայում:

«Ել» պարային կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իսկ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակի: Նախագիծն իրականացվել է TMU կազմակերպության և Երևանում Գյոթե ինստիտուտի աջակցությամբ: Նախագծի գործընկերներն են Contemporary Dance & Experimental Art փառատոնը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Ինչպես նշում է նախագծի համակարգող Լիլիթ Գաբրիելյանը, ֆիլմը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնել հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտել մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]