Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն

Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում 2020-ին ամենամեծ կշիռն  ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 472 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Մեր եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռը, ինչպես նախկինում, այնպես էլ 2020-ին ունեցել է ավելացված արժեքի հարկը: ԱԱՀ-ի գծով մուտքերը 2020-ին կազմել են մոտ 472 մլրդ դրամ: Հարկային եկամուտների տեսակետից հաջորդն իր նշանակալիությամբ եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով՝ հարկային եկամուտների  գրեթե 30 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:

Շուրջ 149 մլրդ դրամ են կազմել շահութահարկի գծով մուտքերը: Ջանջուղազյանը նշեց, որ տվյալ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսի չափով համալրումը շահութահարկի հաշվին, ըստ էության, հետևանք է 2019-ի տնտեսության շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակի, ինչն իր արտացոլումն էր գտել տնտեսության իրական աճի ցուցանիշում:

Ակցիզային հարկից ստացված մուտքերը ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 տոկոսն են կազմել կամ գերեթե 124 մլրդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]