1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հավաքագրված հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 34.8 մլրդ դրամով

Հավաքագրված հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 34.8 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փաստացի հավաքագրված հարկային եկամուտներն այս տարվա առաջին 5 ամսում զգալիորեն ավել են եղել թե´ 2020-ի, թե´ 2019-ի համադրելի ժամանակահատվածների համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրգված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, ինչը 34.8 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի համադրելի ցուցանիշիցի և 47.2 մլրդ դրամով ավելի՝ 2019-ի համադրելի ցուցանիշից: Տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարը (ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսերի վերադարձված գումարը) կազմել է 68.6 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

2020-ին և 2019-ին ավելի քիչ գումար է վերադարձվել, քան 2021-ին, մասնավորապես 2020-ի 5 ամիսների ընթացքում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 43.4 մլրդ դրամ:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ ձգտելու են հնարավորինս ավել հարկային եկամուտներ հավաքագրել տարվա կտրվածքով: Բյուջեով նախատեսված հարկային եկամուտների տարեկան սպասումները, նրա վստահեցմամբ, կկատարվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]