Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքիան Վրաստանին խոչընդոտո՞ւմ է միանալ Հյուսիս-հարավ նախագծին

Թուրքիան Վրաստանին խոչընդոտո՞ւմ է միանալ Հյուսիս-հարավ նախագծին

Հունիսի 1-ին Անկարայում հանդիպեցին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին: Թուրք նախագահը հայտարարեց, թե «Անկարան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափերով եռակողմ համագործակցությանը` նպաստելով այդ երկրների փոխգործակցության ամրապնդմանը»:

Էրդողանի խոսքերից կարելի է հասկանալ, որ Թուրքիան կողմ է միա´յն Ադրբեջանի ու Հայաստանի հետ Վրաստանի գործընկերությանը, մինչդեռ, օրինակ, Իրանի և Ռուսաստանի հետ կապերին դեմ է: Դա է վկայում հայտարարության մյուս հատվածը, որտեղ Վրաստանը համարվում է «տարածաշրջանային համագործակցության բանալի». կարևորվում են Վրաստանի տարածքով Թուրքիան ու Ադրբեջանն, ինչպես նաև Չինաստանն ու Եվրոպան իրար կապող տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքները:

Ուշագրավ է, որ Էրդողանը շեշտադրում է բացառապես Հարավային գազային միջանցքը և միջազգային տրանսպորտային միջանցքը, մինչդեռ չի շոշափվում իրանահնդկական առաջարկը` Հայաստանով ու Վրաստանով Եվրոպային կապվելու վերաբերյալ:

Թուրքիայի նախագահը «համագործակցության բանալի» ձևակերպմանը զուգահեռ շեշտում է, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հիշեցնում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների լուծման մասին` կարծես գործարք պարտադրելով. չմիանալ Հյուսիս-հարավ նախագծին, փոխարենը ստանալ աջակցություն հակամարտությունների լուծման և գործող ուղիների զարգացման հարցում:

Պետական ու ազգային շահի տեսանկյունից Վրաստանի համար, անշուշտ, կարևոր են առկա ուղիների հետագա զարգացումը և հակամարտությունների ցանկալի լուծումը, սակայն վարչապետ Ղարիբաշվիլիի` նույն հանդիպման ժամանակ արված հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վրաստանը թեև հետաքրքրված է առկա հարաբերությունների խորացմամբ, բայց չի պատրաստվում սահմանափակվել դրանով:

Այս մասին է վկայում վրաց վարչապետի կողմից «տարածաշրջանային համագործակցության» կարևորումը` ի պատասխան Էրդողանի «եռակողմ համագործակցության» մասին շեշտադրումներին: Ուստի ենթադրվում է, որ վարչապետի այցն Անկարա միտված էր նաև թուրքական կողմից այս հարցում գործի դրվող խոչընդոտների չեզոքացմանը:

Վահրամ Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]