Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Երևանի շախմատի դպրոցներում Հունիսի 1-ի առթիվ անցկացվել են մանկապատանեկան մրցումներ

Երևանի շախմատի դպրոցներում Հունիսի 1-ի առթիվ անցկացվել են մանկապատանեկան 
մրցումներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի շախմատի դպրոցներում կազմակերպվել են շախմատի մանկապատանեկան մրցումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, փոխնախագահ Նորայր Քալանթարյանը` վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ շրջել են շախմատի դպրոցներում, հետևել մրցումների ընթացքին:

Մխիթար Հայրապետյանի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ նրանք այցելել են Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի և Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցներ: Շախմատի յուրաքանչյուր դպրոց սահմանել էր մրցանակներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար: Աչքի ընկած և լավագույն արդյունք գրանցած երեխաները ստացել են նաև շախմատի մասին գրքեր:

Ըստ աղբյուրի՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները երեխաներին շնորհավորել են իրենց օրվա առթիվ և մաղթել հաջող մրցումներ, ընգծել, որ շախմատը կարևոր է երեխայի ինքնազարգացման և ինքնակրթման համար: Յուրաքանչյուր դպրոցում շախմատային մրցումներին մասնակցել է 4 տասնյակից ավելի երեխա:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]