1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը

ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական 
համակարգի կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆինանսական համակարգը 2020 թվականին գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված  աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2021թ. հունիսի 3-ին 2020 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:

«Չափազանց ծանր տարի էր ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ համակարգի, ուզում եմ փաստել, որ ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով  ռիսկերի կլանման  ունակությունը: Այսինքն` համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի, մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թվականը, չնայած որ այդ տարին շատ ու շատ բարդ էր»,- ասաց Գալստյանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները` սկսած 2020 թվականի մարտից:

«Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ էին ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, որի արդյունքում Կենտրոնական բանկը, ըստ էության, նպատակ է հետապնդել  Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական միջնորդություն կամ կայունություն ապահովել, որը իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության  միջոցով»,- ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ  նախագահի` ֆինանսական միջնորդության անընդհատությունը ապահովելու տեսանկյունից  երկու խումբ հարցերն են փորձել լուծել` առաջինը վերաբերում է բանկերում վարկային ռիսկի աճին, երկրորդը`  բանկերի իրացվելիության ճնշումներին:

«Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք` օժանդակելու ֆինանսական համակարգին, երկրորդ խմբի խնդիրները լուծելու համար որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»,- եզրափակեց Գալստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]