Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Ամերիաբանկ. Այսուհետ առցանց բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա

Ամերիաբանկ. Այսուհետ առցանց բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային 
հաշվետվությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ում այսուհետ առցանց բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։

«Բիզնեսը զարգանում է, երբ ճանապարհը հարթ է, գործընկերները` վստահելի, իսկ լուծումները` հեշտ ու ձեր կարիքներին համապատասխանող:

Ծանոթացեˊք Ամերիաբանկի բիզնեսի վարկավորման մանրամասներին այստեղ և առանց ժամանակ կորցնելու, առանց բանկ գալու, լրացուցիչ փաստաթղթեր կցելու` լրացրեˊք օնլայն հայտը, ստացեˊք օնլայն անգրավ բիզնես վարկ և ձեր ժամանակը նվիրեք ձեր բիզնեսի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ»-ը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով «Ամերիաբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]