Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն 2021» ուսումնաճանաչողական ծրագիրը. ՀՀ-ում կհյուրընկալվի 400 սփյուռքահայ պատանի

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն 2021» ուսումնաճանաչողական ծրագիրը. ՀՀ-ում 
կհյուրընկալվի 400 սփյուռքահայ պատանի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հունիսի 21-ին մեկնարկած «Քայլ դեպի տուն 2021» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի շրջանակում, որի նպատակն է պահպանել և զարգացնել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների ազգային ինքնությունը, Հայաստանում  կհյուրընկալվի 400 սփյուռքահայ պատանի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Ծրագիրը ևս 3 փուլով կշարունակվի մինչ օգոստոսի կես՝ 400 սփյուռքահայ երեխաների հնարավորություն ընձեռելով տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, անցնել հայերենի և պատմաճանաչողության դասընթացներ, սովորել հայկական երգ ու պար, մասնակցել տարաբնույթ հանդիպումների և ծանոթանալ հայրենիքի կրթական հնարավորություններին:

Ծրագրի առաջին փուլին մասնակցում են սփյուռքահայ պատանիներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և Ուկրաինայից: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց նրանց՝ նշելով, որ մեկ տարի ընդմիջումից հետո հայրենիքը կարոտել էր սփյուռքի երեխաներին, նրանց ջերմությունն ու ժպիտները:

Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]