1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: 

«Կաղոթենք, որ Հայրենիքում նպաստեք համերաշխության հաստատմանը և իրականացնեք մեր ժողովրդի ակնկալիքները՝ բարձրացնելով Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգությունը, բարեփոխեք հայկական բանակը եւ նպաստեք նրա մարտունակության վերականգնմանը, զարգացրեք տնտեսությունն ու բարելավեք մեր հայրենիքի սոցիալական պայմանները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ ակնկալելով Նիկոլ Փաշինյանին տեսնել Սուրբ Երկրում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]