Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Jonas Brothers փոփ-ռոք խումբը թրեք Է ներկայացրել՝ նվիրված Տոկիոյի Օլիմպիական խաղեր-2021-ին

Jonas Brothers փոփ-ռոք խումբը թրեք Է ներկայացրել՝ նվիրված Տոկիոյի Օլիմպիական խաղեր-2021-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խումբի մասնակիցները Ցանցում ներկայացրել են "Remember this" թրեքը, որը հնչելու Է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ամերիկյան հեռարձակման ժամանակ: Այդ մասին հաղորդել Է Music News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, «Գրեմմի» մրցանակի անվանակարգորդները երգը հեռուստատեսությամբ պաշտոնապես կներկայացնեն հուլիսի 21-ին՝ "Olympic dreams featuring Jonas Brothers" հեռուստաշոուի ժամանակ՝ Խաղերի բացման արարողությունից երկու օր առաջ:

Եթերը կցուցադրեն NBC ալիքով: "Remember this"-ից ֆրագմենտն առաջին անգամ հնչել Է մայիսին՝ Billboard Music Awards-ի արարողության ժամանակ: Իսկ այժմ կայացել Է թվային ձեւաչափով ռելիզը: Երաժիշտները մեղեդին հարմարեցրել են դրական լիրիկական-տեսանյութին, որը հրապարակվել Է YouTube-ում: Հոլովակը հավաքվել Է համերգային նկարահանումներից, որտեղ երկրպագուները երգի տողերով պլակատներ են բռնում:

Music News-ում ընդգծում են, որ երգի մեջ, որը հուլիսին կհնչի NBC-ով, կավելացվեն նոր բառեր՝ ոգեշնչված մարզական բեմադրությամբ: Jonas Brothers խմբի մասնակիցները կոմպոզիցիան այս ձեւով կկատարեն առաջին անգամ: Այս ամռանը Jonas Brothers-ը պլանավորում Է ուղեւորվել "Remember this" անվանումը կրող համերգային շրջագայության, որը կմեկնարկի օգոստոսի 20-ին Լաս Վեգասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]