1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար

Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025-ին. 
ներդրումները կկազմեն 174 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինվեցին «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 200 մգվտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է:

«Արդեն ունենք հաղթող, որն առաջարկել է մեկ կվտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է: Բացի այդ, մրցութային պայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը ևս 15 տոկոսի չափով ունի փայամասնակցություն: Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտ 174 մլն դոլար:

Կայանը կառուցվելու է Դաշտադեմ և Թալին համայնքների հատվածներում: Այդտեղ արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել ենք համայնքների հետ, հողահատկացման պրոցեսն ընթացքի մեջ է: Հողը պետության կողմից է տրամադրվում: Մենք ունենք բավականին լավ արդյունքներ: Կայանը գործարկվելու է 2025 թվականին,- ասաց Ավինյանը:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախընտրական շրջանում շատ էր խոսվում, թե միջազգային հայտնի կորպորացիաները ՀՀ-ում ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկն է: Սա իր դրական ազդեցությունն  է ունենալու ոչ միայն տնտեսության տեսակետից, այլև ներդրումային միջավայրի գրավչության, որովհետև այս ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարևոր ու դրական ազդակ է միջազգային ներդրողների համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]