Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում

Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար 
Անդրանիկ փողոցում

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատում կկատարվի 1128 գծամետր երկարությամբ եւ 5076 քառակուսի մետր մակերեսով։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի,վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 89 միլիոն 417 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 35 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 53 միլիոն 650 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում 4800 մետր ընդհանուր երկարություն ունեցող կենտրոնական փողոցում բարեկարգված հատվածը կհասնի 2898 մետրի, քանի որ նախորդ երկու փուլերում նույն սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել էր նույն ճանապարհի 1770 գծամետր հատվածը։ Ծովազարդի կենտրոնական փողոցի անբարեկարգ հատվածը կհիմնանորոգվի  ծրագրային հետագա  փուլերով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]