1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ հուլիսի 5-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեդիայի և հաղորդակցության բաժնից, ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ և նպատակ ունի ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որի մասնակիցները կդառնան հայրենիքի ներկայացուցիչներն իրենց համայնքներում:

Ըստ աղբյուրի՝ ծրագրին կմասնակցեն 25 սփյուռքահայ երիտասարդներ, այն կտևի 1 տարի, որից 2 շաբաթը մասնակիցները ֆիզիկապես կլինեն Հայաստանում:

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ, ինչպես նաև նախատեսվում են տարաբնույթ այցեր և հանդիպումներ:  Ծրագրի ավարտին կկազմակերպվի Երիտասարդական ֆորում, որի ընթացքում կպատրաստվի երիտասարդական  քաղաքականության փաստաթուղթ՝ սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կայուն համագործակցություն ձևավորելու համար:

«Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում, ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է)։

Հայտադիմումները կընդունվեն մինչ հուլիսի 5-ը:

Հայտը լրացնելու և ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador»,- ասվում է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]