Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021»  համատեղ մարտավարական զորավարժությունները հունիսի 28-ին մեկնարկել են Բաքվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]