Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում

Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում 
անվտանգության ապահովման հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության  նախարարությունը:

Նախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի կողմից հունիսի 14-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանալու միջամտել հանրապետության ու ռազմա-քաղաքական բլոկի հարաբերությունների մեջ:

Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից: 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ  հայտարարել էր, որ իրենք ցանկանում են դառնալ դաշինքի անդամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]