Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը խոսել է ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց ձգտման մասին

Վրաստանի վարչապետը խոսել է ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց ձգտման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ակնկալում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին:

«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ մեր երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե 80 տոկոսը, սատարում են Վրաստանի եվրաինտեգրմանը: Պարոն հանձնակատար, մեր ղեկավարության ու թիմի որոշմամբ տարիներ առաջ փոփոխություններ արվեցին սահմանադրության մեջ, և մենք հստակեցրեցինք մեր արտաքին քաղաքական կուրսը: Բոլորս եկանք այն մեկ մտքին, որ դա եվրաատլանտյան կուրսն է, որը չի վերանայվելու ու փոխվելու: Այս գործընթացում քաջ գիտակցում ենք, որ երկիրը, որը երիտասարդ ժողովրդավարություն ունի, դեռևս կանգնելու է պերմանենտ մարտահրավերների առաջ, սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք լավ գիտակցում ենք ու հավատում, որ հաջողությամբ կանցնենք այդ ուղին ու մի օր կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]