Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շողակաթում վերջին երեք տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերը հասնում են 44-ի

Շողակաթում վերջին երեք տարիներին իրականացված սուբվենցիոն  ծրագրերը հասնում 
են 44-ի

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսն անցկացվեց Շողակաթ համայնքի  Շառլ Ազնավուրի անունը կրող նորակառույց այգի-պուրակում: Բացելով ասուլիսը՝ Գնել Սանոսյանը բացատրեց այն Շողակաթում անցկացնելու որոշման իմաստը։

«Ինչու ենք ասուլիսը նախատեսել անցկացնել Շողակաթ համայնքում: Քանի որ այս համայնքում 2018-2021 թվականների ընթացքում պետության կողմից  իրականացված եւ այս տարում իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի թիվը հասնում է 44-ի, իսկ ներդրումները կազմում են շուրջ 500 միլիոն դրամ: Այս համայնքի մեջ մտնող 6  փոքր բնակավայրերում հնարավոր չէր լինի այսքան մեծածավալ ծրագրեր  իրականացնել, եթե չլիներ համայնքների խոշորացման քաղաքականությունը: Մինչդեռ այսօր համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում  ՀՀ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում  իրականացվել են բազմաբնույթ  սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր: Լուծվել են ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հիմնական խնդիրները։ Այո, հիմնախնդիրները բավականին շատ են ու տարիներով կուտակված, սակայն կարեւորն այն է, որ դրանց լուծմանը մենք հասնում ենք առաջանցիկ տեմպերով»,-ասաց Գնել Սանոսյանը:

2021 թվականի գարնանը Շողակաթ խոշորացված համայնքում, առաջինը մարզի պատմության մեջ, տեղադրվել ու շահագործվում է հակակարկտային 6 կայան։ Կայաններից երկուսը տեղադրվել է Շողակաթ բնակավայրում, երկուսը՝ Ծափաթաղ, մեկական կայաններ էլ՝ Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում։ 

  Աշխատանքները իրականացվել են  ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի  պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 600 հազար դրամ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]