Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են մեկնարկում աշխարհի գավաթի խաղարկությունում  

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են մեկնարկում աշխարհի գավաթի խաղարկությունում

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։

Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]