Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը

Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

Նա տեղեկացրել է, որ երկրի հարավային և հարավ-արևելյան հատվածներում սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ռոուհանին նշել է, որ թեպետ իրենք կարող են օրական պատվաստել մինչև 500 հազար քաղաքացու, սակայն անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:

«Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է»,- ասել է նախագահը:

Իշխանությունները կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին հայտարարել էին 2021 թվականի ապրիլի սկզբին:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3.3 մլն մարդ, մահացել է 85.6 հազարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]