Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ակցիան

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիան՝ պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ Ռուսթավելի պողոտան կրկին փակվել է, տեղում աշխատում են ոստիկանները: Նախատեսվում են ակցիայի մասնակիցների ելույթներ:

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ տեղեկություն եղավ հեռուստաօպերատորի մահվան մասին: Նա տուժել էր հուլիսի 5-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվում էր ընդդեմ ԼԳԲՏ հանրության:

Չնայած նրան, որ դեռ հստակ չի նշվում, թե որն է հեռուստաօպերատորի մահվան պատճառը, միևնույն է բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ նա մահացել է, որովհետև կառավարությունը չի կարողացել նրան պաշտպանել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]