Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդիականացված կրիոգեն կայանը կգործի օգոստոսից

Արդիականացված կրիոգեն կայանը կգործի օգոստոսից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրիոգեն կայանի նոր սարքավորումները շուտով կլինեն Հայաստանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ սարքավորումները ստանալուն պես կշահագործվեն:

«Ինչպես գիտեք, մեր ինստիտուտն արտադրում էր թթվածին իր հնարավորությունների չափով: Նախորդ տարի ինչ-որ մի պահ Երևանի հիվանդանոցների թթվածինն ապահովում էիք 95 տոկոսով: Վտանգն այն էր, որ կենտրոնը 65 տարվա է, ամեն երկու շաբաթը մեկ խափանվում էր: ԱՄՆ-ի սփյուռքահայ բժիշկների, կազմակերպությունների աջակցությամբ արդիականացնում ենք կրիոգեն կայանը: Վստահ լինենք, որ այն ևս 50 տարի կգործի իր ամբողջ հզորությամբ»,-ասաց Անի Ապրահամյանը:

Ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը նշեց, որ օգոստոսի 13-ին արդեն արդիականացված կայանը կգործարկվի: Այն Երևանից բացի թթվածնով կապահովի նաև Հայաստանի այլ հիվանդանոցները:

«Ինչպես գիտեք, պատերազմի ժամանակ մենք պետք է գնայինք ու Վրաստանից բերեինք ջրային թթվածին: Այս արդիականացված կրիոգեն կայանով մենք կկարողանանք տեղում թթվածնի հետ կապված բոլոր պահանջներն ապահովել: Ի դեպ, այս նորացված կայանի արտադրած թթվածնի որակը շատ ավելի բարձր է: Այն կարող ենք գիտության համար ևս օգտագործել»,-հավելեց Անի Ապրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]