1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«տնՏեսակետ»: Փողի էվոլյուցիան. «Արմենպրես» Փոդքաստ

«տնՏեսակետ»: Փողի էվոլյուցիան. «Արմենպրես» Փոդքաստ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ՓՈԴՔԱՍՏ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանի «տնՏեսակետ» հեղինակային փոդքաստի առաջին թողարկման ընթացքում խոսում է համաշխարհային փող էվոլյուցիայի և համաշխարհային մոնետար հեղափոխությունների մասին։ Տնտեսագետ նախ անդրադարձ կատարեց փողի ստեղծմանը և հնագույն ժամանակներում օգտագործվող փողի տեսակներին։ Այնուհետև համառոտ ներկայացրել է փողի ֆունկցիաները, կենտրոնացված և ապակենտրոն փողի, տարբերությունը և ազգային արժույթի արժեզրկման և պատերզմների ու մշակույթի զարգացման միջև առկա պատմական կապի մասին։ Հատուկ անդրադարձ է կատարվել Բրետոն-Վուդսի համակարգի էությանն ու փլուզման պատճառներին։

Բանախոսության երկրորդ հատվածը նվիրված էր կրիպտոարժույթներին, մասնավորապես՝ բիթքոյիններին։ Բանախոսը ներկայացրեց կրիպտոարժույթի էությունը, ստեղծման պատմությունը, ինչպես նաև պետությունների կողմից թողարկվող փողերի համեմամատ ունեցած համեմատական առավելությունները։ 

Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:  

«Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]