Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ Միասնական սոցծառայության Մարտունու տարածքային կենտրոնի բացումը

Տեղի ունեցավ Միասնական սոցծառայության Մարտունու տարածքային կենտրոնի 
բացումը

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ Միասնական սոցծառայության Մարտունու տարածքային կենտրոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթեւիկ Ստեփանյանը, Աննա Ժամկոչյանը եւ Ռուբեն Սարգսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ,Միասնական սոցծառայության Մարտունու տարածքային կենտրոնի կազմում ընդգրկված   ծառայությունների ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի   տեղեկացմամբ՝  Կենտրոնի բացման ժապավենի կտրման պատիվը վերապահվեց  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանին։ Ինչպես ներկայացրեց Միասնական սոցծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանը, նորաստեղծ կենտրոնի կազմում ընդգրկվել են Մարտունու սոցիալական ապահովության բաժինը, զբաղվածության կենտրոնը, սոցիալական աջակցության տարածքային կենտրոնը եւ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը։Կենտրոնի աշխատանքային տարածքը հիմնանորոգվել եւ հագեցվել է ժամանակակից բոլոր անհրաժեշտ պայմաններով, եւ արդեն քաղաքացիները սպասարկվում են մեկ ընդհանուր պատուհանից։

Բացման արարողությունից հետո նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, մարզպետ Գնել Սանոսյանը եւ նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք շրջեցին կենտրոնի աշխատասենյակներում, ծանոթացան աշխատանքային պայմաններին, զրուցեցին աշխատակիցների հետ։ Ապա Մարտունու համայնքապետարանում կողմերի միջեւ ծավալվեց քննարկում ոլորտում ի հայտ եկած մի շարք հիմնախնդիրների եւ նախարարություն-մարզպետարան-տեղական ինքնակառավարման մարմիններ-Միասնական սոցծառայության տարածքային կենտրոններ համագործակցության արդյունավետության բարձրացման շուրջ։

 «Վստահ եմ, որ բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք ավելի արդյունավետ, ավելի հասցեական եւ ավելի ճիշտ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին։ Ինչպես արդեն այսօր պայմանավորվել ենք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում, այսուհետ միասնական սոցծառայությունների տարածքային կենտրոնների, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ստեղծում ենք սերտ համագործակցություն։ Մշակում ենք այնպիսի մեխանիզմներ, որ հաճախակի անցկացվեն համատեղ այցեր ու քննարկումներ, վեր հանվեն ի հայտ եկած թերություններն ու հիմնախնդիրները, ժամանակին առաջարկվեն ու տրվեն արդյունավետ լուծումներ։ Այս, այս կառույցը դեռ նոր է, կայացման ընթացքի մեջ, ու բոլորիս աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ մենք պիտի ամրապնդենք ու զարգացնենք, շունչ ու ոգի տանք նրան»,-նշեց նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը։

«Կենտրոնի բացման առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Իրոք, արվել է հսկայական աշխատանք, որպեսզի սոցիալական ոլորտի աշխատակիցներն ապահովվեն աշխատանքային լավագույն ու հարմարավետ պայմաններով։ Կարծում եմ, որ նորաբաց  կենտրոնի գործունեությունից գոհ կլինեն ինչպես աշխատակիցները, այնպես էլ՝ քաղաքացիները, քանի որ մեկ պատուհանի սկզբունքով սպասարկումը բոլոր առումներով արդյունավետ է դարձնում աշխատանքը, ծառայության մատուցման հասցեականությունը, աշխատանքների թափանցիկությունը։ Միաժամանակ շատ կարեւոր է, որպեսզի Միասնական  սոցծառայությունների տարածքային կենտրոնները մեզ հետ լինեն մշտական շփումների ու կապի մեջ, նույն համագործակցությունը պահպանեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Առաջ քաշված բոլոր խնդիրներում մենք պատրաստ ենք աջակցել նախարարությանն ու Միասնական  սոցծառայությունների տարածքային կենտրոններին, քանի որ նաեւ մեր շահերից է բխում բնակչության սոցիալական ապահովության հետ կապված ցանկացած հարցի կարգավորումը»,-ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]