1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԲՊՀ շուրջ 800 շրջանավարտ ստացել են ավարտական վկայականներ

ԲՊՀ շուրջ 800 շրջանավարտ ստացել են ավարտական վկայականներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ոչ հեշտությամբ, սակայն կարողացավ հաղթահարել թե կորոնավիրուսային համավարակի, թե 44-օրյա պատերազմի հետ կապված դժվարությունները և բավականին հաջողությամբ ավարտել ուսումնական տարին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԵՊԼՀ շրջանավարտների ավարտական երեկոյի ժամանակ այս մասին ասաց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Այսօր մեր ավանդական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն է: 2020-21 թվականների ուսումնական տարին արտասովոր ու դժվար տարի էր: Տարին ոչ միայն ուղեկցվեց շարունակվող համավարակով, այլ նաև պատերազմով, որը շատ լուրջ խաթարեց ուսումնական գործընթացը: Արդեն կազմակերպել էինք համավարակի պայմաններում հեռավար և լսարանային ռեժիմով դաս անցկացնելը, բայց պատերազմական ծանր օրերին  ողջ ուսանողությունը և իհարկե դասախոսները շատ լուրջ լծվել էին ռազմաճակատում մեր զինվորներին օգնելու, Արցախից տեղահանված բնակիչներին աջակցություն ցույց տալու համար: Որոշակիորեն ուսումնական գործընթացը այդ օրերին խաթարված էր: Բոլորի ուշադրությունը, հոգսը, սիրտը և միտքը ռազմաճակատում էր: Այսօր երեխաների համար դժվար տարուց հետո երևի թե առաջին տոնն է լինելու, իրենց կյանքի նոր փուլը սկսելու, նշանավորելու նպատակով», -ընդգծեց Հարությունյանը:

ԲՊՀ ռեկտորը հայտնեց, որ այս տարի շուրջ 800 ուսանող է ստացել ավարտական վկայական: Նրա խոսքով`  ինչպես և ամեն համալսարանում, ԲՊՀ-ում ևս կան շատ լավ ուսանողներ, կան ոչ այնքան լավ սովորող ուսանողներ:

«Այնուամենայնիվ, թերևս համալսարանի մասնագիտական ոլորտներով պայմանավորված բավականին արագ են մեր ուսանողները աշխատանքի տեղավորվում, որովհետև տիրապետում են առնվազն երկու օտար լեզվի, իսկ լեզվաբաները երեք օտար լեզվի, որի կարիքը այսօր շատ կա»,- հավելեց Հարությունյանը:

 Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ ուսանողները դիպլոմները ստանում են Հայաստանի համար շատ և շատ վճռորոշ ժամանակահատվածում:

«Դուք այս վկայականները ստանում եք պատերազմում պարտությունից հետո, որը Հայաստանի քաղաքացիներին բերեց  վշտի, հիասթափության: Ձեր ձեռքերում են, որպեսզի դուք փորձեք հաղթահարել այդ տրամադրությունները և կարողանաք արհամարհեք այն կարծիքները և մարդկանց, որոնք ավետում են Հայաստանի Հանրապետության վերջը: Այդպիսի բան չկա` Հայաստանը շատ ավելի ծանր վիճակում է եղել և հաղթել է, որովհետև հայ ժողովուրդը հավերժ է»,- ասաց Հակոբյանը:

Շրջանավարտ Եվա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այս տարիներին ուսանողների հետ են եղել:

«Մենք շրջանավարտներս այս 86-ամյա ընտանիքի մի մասնիկն ենք: Մենք տանելու ենք համալսարանից նախ և առաջ գիտելիքներ, որը ոչ միայն մեր ստացած գնահատականները և դիպլոմի ձևակերպումը կլինի: Համալսարանը մեզ օգնել իրապես լինել մրցունակ մասնագետ, նպաստել մեր երկրի հզորացմանը մանավանդ այս դժվարին ժամանակահատվածում: Գիտելիքից զատ տանում ենք մեր ընկերներին, ինչու ոչ ավագ ընկեր դարձած և արդեն իսկ հարազատ դասախոսներին: Եվ, իհարկե, տանում ենք անմոռանալի հիշողություններ, որոնք հագեցած են երջանիկ ակնթարթներով, սիրով, ջերմությամբ, ինչու ոչ երբեմն հուսահատությամբ ու թախիծով»,- եզրափակեց Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]