Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետին

Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազըմի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:

Պսակիի խոսքով՝ Իրաքի վարչապետի այցը նպատակ ունի ընդգծելու այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը:

Բայդենն ու ալ-Կազըմը քննարկելու են քաղաքական, տնտեսական, անվտանգային հարցերով համագործակցության ամրապնդման հարցեր, անդրադառնալու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջնական հաղթանակ տանելու նպատակով համատեղ ջանքերի կիրառմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]