Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի առաջին խաղում Մարտիրոսյանը մրցեց Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթեց նրան: Գրոսմայստերները ևս մեկ պարտիա կանցկացնեն հուլիսի 19-ին:

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում են աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]