1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լճաշեն համայնքի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում  

Լճաշեն համայնքի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում

 

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մարզադպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի ջեռուցման համակարգ։  

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ տուրիզմի բաժնից, մարզադպրոցի ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 616 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը կամ 5 միլիոն 308 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Լճաշենի մարզադպրոցը կունենա կենտրոնացված ջեռուցում, իսկ մարզիկները տարվա բոլոր ամիսներին մարզվելու հնարավորություն կստանան։  «Մեր մարզիկները ձմռան ամիսներին մարզվում էին միայն այն ժամանակ, երբ տաք ջերմաստիճան էր գրանցվում։ Ծրագրի ավարտից հետո արդեն նրանք կմարզվեն տարվա բոլոր ամիսներին։ Բնականաբար, մեր մարզիկների գրանցած հաջողություններն ավելի ակնառու կլինեն»,- նշեց Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]