Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարինե Գյուլումյանը երաժշտասերներին է ներկայացել «Մեկուսացման ոգեշնչում» սկավառակով

Մարինե Գյուլումյանը երաժշտասերներին է ներկայացել «Մեկուսացման ոգեշնչում» 
սկավառակով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանն օրերս իր արվեստի երկրպագուներին է ներկայացրել «Մեկուսացման ոգեշնչում» խորագրով ձայնասկավառակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհանդեսն անցկացվել է «Երևանյան էսքիզ» գրախանութում, որի երկրորդ հարկում ցուցադրվում են Գյուլումյանի մայրիկի՝ նկարչուհի Կարինե Հարությունյանի կտավները։

Թե՛ Գյուլումյանի երգերը, թե՛ Հարությունյանի կտավներն ստեղծվել են համավարակի պատճառով մեկուսացման օրերին: «Այդ շրջանն ինձ համար լի էր նոր երգերի ծննդով, որոնք պարբերաբար կիսում էի երկրպագուների հետ՝ դրանք ներկայացնելով նոր ձևաչափով։ Չէի պատկերացնում, որ պարփակված պայմաններում հնարավոր է յուրաքանչյուր 3-4 օրը մեկ նոր երգ ստեղծել նոր գործիքավորման և նոր տեսահոլովակի տեսքով, որոնց վրա գիշեր-ցերեկ աշխատում էի՝ իմ գաղափարի շուրջ հավաքելով հիանալի երաժիշտների, որոնք սիրով միացան ինձ առցանց հարթակում»,- պատմում է կոմպոզիտորը:

Աշխատանքի արդյունքում ծնվել են 10 նոր երգեր, որոնք երկրպագուներին դուր են եկել և տեղ են գտել հեղինակի չորրորդ ձայնասկավառակում։

Կոմպոզիտորը խոստովանում է, որ պարփակված պայմաններում ստեղծագործելը մեծ հաճույք է եղել: Աշխատել է եռանդով՝ գիտակցելով, որ իր ստեղծագործությունները կարող են երջանկացնել կամ սփոփել մարդկանց:

«Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակի ստեղծման գործում մասնակցություն են ունեցել Իվետա Մուկուչյանը՝ «Երկար գարուն» երգով, ֆրանսիայից Էրմոնիան՝ «Հանդիպում» և «Կլեոպատրա» երգերով, Վալանսից՝ Անգինեն, Բրյուսելից՝ Տիգրան Խանջարյանը՝ «Հին ու նոր Հայաստան» երգով և կոմպոզիտորի դուստրը՝ Մադլենը «Լա Բոհեմը» երգով:

Մարինե Գյուլումյանը շնորհակալություն է հայտնում երաժիշտներ Արտյոմ Մինասյանին, Ժուլիեն Թեքեյանին, Ջեֆ Թեքեյանին, Ադրիան Տաբանուն՝ իրեն աջակցելու համար:

Ձայնասկավառակն առկա է համացանցի բոլոր հնարավոր հարթակներում՝ iTune, Spotify, TikTok, Amazon, YouTube, ինչպես նաև՝ «Երևանյան էսքիզ» գրախանութում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]