Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեռ որքան կշարունակվի թուրքական 
երեսպաշտությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը երկար չի կարող տեւել, փաստում է նաեւ պատմությունը: Այն օրինաչափ է, եթե դիտարկենք փաստը, որ այդ երկրները կիսում են միեւնույն կենսական աշխարհաքաղաքական տարածքները, իսկ Թուրքիան ռազմական արդյունաբերության հզորացմամբ սկսել է իր էքսպանսիայի քաղաքականությունը: Այդ հարաբերություններում հետընթացը չի կարող չազդել նաեւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Այս դեպքում, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար, ՌԴ  զինված ուժերի հետ Հայաստանի պաշտպանական համակարգի համագործակցության սերտացման ու համատեղ ռազմատեխնիկական համալիրների ձեւավորման գործընթացները պետք է իրականացվեն առավելագույն սեղմ ժամկետներում եւ բարձր արդյունավետությամբ: Այսօր արդեն Ադրբեջանն ամենամսյա հաճախականությամբ զորավարժություններ է իրականացնում Թուրքիայի հետ՝ ձեւավորելով մեկ ռազմական ճակատ, որին հակազդող միակ տարածաշրջանային ուժերը ՌԴ-ն եւ Իրանն են»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]