Քաղաքականություն

Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից: Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում