Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերին կանցկացվեն միջազգային գիտական միջոցառումներ

Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերին կանցկացվեն միջազգային գիտական 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):

«Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Դպրոցի նպատակն է համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Դպրոցի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/377IuTi

«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը։ Այն նվիրված է աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։ Գիտաժողովի նպատակն է բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լայն համագործակցություն։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացության վրա։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է։

Գիտաժողովի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/3kZmItf


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]