Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ նախագահը և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը 
փոխգործակցության հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ու Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը Հայաստանի հետ փոխգործակցության հարցեր են քննարկել: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Միջազգային համագործակցության ճապոնական բանկը, որը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, ներկայացված է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում: Բանկի հիմնական նպատակներից մեկը Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է ՝ օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով: Բանկի գործունեությունն ընդգրկում է, մասնավորապես, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև արտադրության ոլորտները:
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]