1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պեսկովը բացառում է Թուրքիայի հետ գործարքը Ղրիմը և Հյուսիսային Կիպրոսը փոխադարձաբար ճանաչելու տարբերակով

Պեսկովը բացառում է Թուրքիայի հետ գործարքը Ղրիմը և Հյուսիսային Կիպրոսը 
փոխադարձաբար ճանաչելու տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան բացառում է Թուրքիայի հետ գործարքը՝ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու տարբերակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի տարածքները չեն կարող որևէ գործարքի առարկա լինել և երբեք չեն լինի:

«Նախ, դժվար թե հարգարժան թուրք պրոֆեսորը արտահայտում է Անկարայի պաշտոնական տեսակետը: Երկրորդը, Ռուսաստանի շրջանները երբեք չեն կարող և չեն լինի որևէ գործարքի առարկա: Դա բացառված է», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալի այն տեսակետը, թե Ռուսաստանը և Թուրքիան պետք է համաձայնություն կնքեն Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ, և Ռուսաստանը «պետք է առաջնորդի» Հյուսիսային Կիպրոսի «ճանաչման շարժումը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]