Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հաստատվել է COVID-19-ի 233 նոր դեպք, առողջացել` 123 մարդ

Հաստատվել է COVID-19-ի 233 նոր դեպք, առողջացել` 123 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 233 նոր դեպք, առողջացել է 123 քաղաքացի, մահվան՝ 7 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5 930 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 328 107-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն առողջացման, 4 604-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 378 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 119 է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]