Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցվում է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի 
գործունեությունը դադարեցվում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը դադարեցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: 

Ըստ որոշման, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը երկամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարեցման գործընթացը:

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն ապահովելու»,- ասված է հիմնավորման մեջ:

ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը 2004 թվականից բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել «Թատերական արվեստ» մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով: 1-4-րդ կուրսերի համար լիցենզիայով նախատեսված է 9-ական սահմանային տեղ: Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել:

Այս տարի Գորիսի մասնաճյուղն ունեցել է 4 ուսանող, որոնցից 3-ն արդեն ավարտել են բուհը: Մասնաճյուղում սովորող միակ ուսանողը ավարտական կուրսում է: Նա ուսումնառությունը կշարունակի Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]