1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրքի երևանյան փառատոնին ընթերցողները կհանդիպեն «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հեղինակի հետ

Գրքի երևանյան փառատոնին ընթերցողները կհանդիպեն «Վիշապաքարի 
գաղտնիքը» գրքի հեղինակի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում հուլիսի 31-ին «Զանգակ» գրատանը կանցկացվի հանդիպում-քննարկում վերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես կգան Արտավազդ Եղիազարյանը և Արքմենիկ Նիկողոսյանը, ինչպես նաև գրքի նկարիչ Հարություն Թումաղյանը։

Միջոցառումը յուրահատուկ առիթ է՝ նշելու ֆենթըզիի հաջողությունը։ 

Ֆենթըզին հասցրել է սիրվել բազում պատանիների շրջանում և դառնալ հայաստանյան բեսթսելեր։

 «Վիշապաքարի գաղտնիքը» գրքում հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելների հերոսները։

Վահագնի 13-րդ տարեդարձն էր. աղետալի բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ նրա երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են:

Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանք վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո հետը կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]