1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տոկիո-2020. Ջոկովիչը զիջեց Զվերևին. oլիմպիական ոսկին կվիճարկեն Խաչանովը և Զվերևը

Տոկիո-2020. Ջոկովիչը զիջեց Զվերևին. oլիմպիական ոսկին կվիճարկեն Խաչանովը և 
Զվերևը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ: 2 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում Զվերևը հաղթեց երեք սեթից հետո` 6:1, 3:6, 1:6: Եզրափակիչում Զվերևի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, հայկական արմատներով թենիստ Կարեն Խաչանովը:

Տոկիոյում ընթանում է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումներն անցկացվում են 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն կային, 8-ը նոր են կառուցվել, 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով խաղարկվում է մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]