1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի 
գործարկման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ վրացական կողմի հետ քննարկվել է նաև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը: Ըստ նրա՝ այն թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։

«Վրաստան կատարած այցիս շրջանակում հուլիսի 29-ին հանդիպել եմ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։ Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու եւ էներգետիկայի ոլորտներում։ Խոսել ենք արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երեւանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։ Անդրադարձել ենք նաեւ մեր երկրների միջեւ գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։ Այցիս շրջանակում հուլիսի 30-ին հանդիպել եմ նաեւ փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի եւ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։ Վրացի գործընկերներիս հետ քննարկել ենք տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին», - «Ֆեյսբուք»-ի իր  էջում գրել է Քերոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]