1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացրել են զեկույց լաբորատորիայից կորոնավիուսի արտահոսքի մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացրել են զեկույց լաբորատորիայից կորոնավիուսի արտահոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մակքոլը հրապարակել Է զեկույց՝ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին տեսության օգտին փաստարկներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Fox News Է հեռուստաալիքը:

«Մենք կարծում ենք, որ եկել Է ժամանակը հրաժարվելու այն ենթադրությունից, թե ծովամթերքների շուկան Է եղել վիրուսի առաջացման վայրը: Գերակշռող ապացույցները վկայում են, որ վիրուսն իրոք տարածվել Է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից միջադեպի հետեւանքով, ընդ որում դա տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ից ավելի շուտ»,- ասված Է հանրապետականի հաշվետվությունում:

Նա Կոնգրեսի երկու կուսակցություններին կոչ Է արել անցկացնելու համատեղ հետաքննություին: Մակքոլի զեկույցում նաեւ պնդվում Է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում կարող Էր ընթանալիս լինել վիրուսի գենային փոփոխության աշխատանք: Փաստաթուղթը մատնանշում Է անվտանգության հնարավոր խնդիրներն այդ հետազոտական կենտրոնում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2019 թվականի ամռանն ինստիտուտը զետեղել Է մասնագետների որոնան մասին հայտարարություն օդի վարակազերծման համակարգերի նորացման, վտանգավոր մնացուկների մշակման եւ օդափոխման համար:

Ինչպես գրում Է The Hill թերթը, զեկույցը կազմողները «չեն պնդում, թե անհերքելի ապացույցներ ունեն», նրանց նպատակն Է «պատրաստել Չինաստանի գործողությունների օրենսդրական պատասխան»: Հեղինակները կոչ են անում պատժամիջոցներ սահմանելու ինստիտուտի գիտնականների եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հակահամաճարակային միջոցների համար կորոնավիուսի տարածման վաղ փուլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]