Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում 
նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net կայքէջը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը:

Հուսով եմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կխթանի մեր երկրների միջև առևտուրն ու տնտեսական համագործակցությունը:

Օգտվելով առիթից ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝  ի շահ հայ ժողովրդի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]