Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում: Բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում «Ֆիդես հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը վարկավորման ծրագրեր է սկսելու՝ որոշակի պետական սուբսիդավորմամբ: Խոսքը ինչպես բնակարանների վերանորոգման, այնպես էլ սպառողական ու բիզնես վարկերի մասին է:

«Արցախցիները դրամական միջոցներ ներգրավելու հնարավորություն պետք է ունենան ինչպես նախապատերազմյան ծրագրերն ավարտելու, այնպես էլ նորերը սկսելու համար: Հատկապես կարևոր է բնակարանային ու բիզնես նախագծերի ֆինանսավորումը»,- նշել է Հանրապետության նախագահը՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին՝ արագացնել պետական վարկավորման սկզբունքների և մեխանիզմների մշակման գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]