1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ

ՏՈԿԻՈ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: «Արմենպրես»-ին այս մասին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա  ընդգծեց, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվովնա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո,Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:

Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]