1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին

Լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների. ԱՀ ԱԺ նախագահը 
շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Հարգելի պարո'ն Սիմոնյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին,խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին:

2020թ աշնանային 44-օրյա պատերազմում մենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքի զգալի մասը, այլև երկու եղբայրական հանրապետությունների միջև ակտիվ շփումները,որոնց հիմնաքարը դեռևս դրված էր Հայաստանի և Արցախի 1-ին գումարումներից:Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ փոխայցելությունները երկու խորհրդարանների  նախագահների, խմբակցությունների,մշտական հանձնաժողովների մակարդակով:

Մեզ  համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այն եզակի հարթակներից է, որտեղ կարող ենք քննարկել ավելի կոնկրետ ու թեմատիկ խնդիրներ:

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև օրենքների և քաղաքական քննարկումների առումով արդեն իսկ ունենք ձևավորված ավանդույթներ:

Նախորդ գումարումների խորհրդարանները կուտակել են քաղաքական բանավեճերի, մտքերի փոխանակման բավարար փորձ և երկու խորհրդարանների ղեկավարներից է կախված դրանց հետագա ընդլայնումն ու խորացումը:

Մենք այսօր գտնվում ենք առաջիկա համատեղ գործունեության մեկնակետում: Ինչպես դնենք հիմնաքարը, այնպես էլ կընթանան հետագա  աշխատանքները:

Հայկական երկու պետությունների համար այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում կարևոր է Արցախյան հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը:Կարծում եմ՝ սրանք այն երկու գերխնդիրներն են, որոնց նկատմամբ և΄ իշխանությունը, և΄ ընդդիմությունը պարտավոր են իրավիճակի ընդհանուր քաղաքական ընկալման դաշտ ձևավորել: Այն բարդ ճանապարհ է, բայց պետք է լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների: Գարեգին Նժդեհն ավանդել է՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար: Մենք միասին 140 պատգամավոր ենք: Վստահ եմ՝ հաջողություններ կարձանագրենք:

Աստված պահապան Հայաստան աշխարհին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]