Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները

Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:

Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները և մեկ ուղղաթիռ:   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]