Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էմանուել Մակրոնը հայտնել է Pfizer-ով պատվաստվելու մասին

Էմանուել Մակրոնը հայտնել է Pfizer-ով պատվաստվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով 2020 թվականի դեկտեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով, հայտնել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելու մասին:

«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Մակրոնը ինքնամեկուսացել էր Վերսալում գտնվող տանը և շարունակել աշխատանքը հեռավար մինչև դեկտեմբերի 24-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]